Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Նյարդաբանություն

Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդի նևրալգիա

Եռորյակ նյարդի նևրալգիան նոպայաձև ընթացքով քրոնիկական հիվանդություն է, բնորոշվում է եռվորյակ նյարդի մեկ կամ մի քանի ճյուղերի նյարդավորման շրջանում հանկարծակի առաջացող՝ կրակող, այրող, ծակող, էլեկտրական հոսանքի հարվածի նմանվող սուր ցավերի առաջացմամբ։ Ցավերը հիմնականում կրում են միակողմանի բնույթ` հաճախ աջից։


Այն համեմատաբար քիչ հանդիպող հիվանդություն է. հանդիպում է 4։100.000 հաճախականությամբ։


Կանանց մոտ հիվանդությունը հանդիպում է առավել հաճախ, քան տղամարդկանց մոտ։ Հիվանդությունը հիմնականում ի հայտ է գալիս 40-ն անց տարիքում։


Ցավային նոպայի տևողությունը, սովորաբար, տատանվում է մի քանի վայրկյանից մինչև 2 րոպե։ Օրվա ընթացքում կարող է դիտվել 30 և ավելի ցավային նոպաներ։ Երկու նոպաների միջև ժամանակահատվածում պացիենտն իրեն լիովին լավ է զգում։


Որոշ գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են` ցուրտը , ծամելը, խոսելը, ժպտալը, դեմքին հպվելը, կարող են հանգեցնել ցավային նոպայի առաջացման։


Եռորյակ նյարդի նևրալգիայի ախտորուշումը և բուժումը պահանջում է միջդիսցիպլինար մոտեցում`՝ ստոմաոտոլոգների, նյարդաբանների, դիմածնոտային վիրաբույժների, նյարդավիրաբույժների։ 80%  դեպքերում առաջին օղակը, ում դիմում են պացիենտնտենրը, ստոմատոլոգներն են։ Նման հիվանդները շատ հաճախ դիմում են ստոմատոլոգի` գանգատվելով ատամնացավից և, սխալմամբ, կատարվում է առողջ ատամների հեռացում։


Թեև եռվորյակ նյարդի նևրալգիան առաջին անգամ գիտական կերպով նկարագրվել է դեռևս 1671 թ., սակայն առայսօր շատ հարցեր մնում են անպատասխան։


Տարբերում են նևրալգիայի առաջնային (իդիոպաթիկ) և երկրորդային (ախտանշային) ձևերը։ Առաջնային նևրալգիայի ժամանակ օրգանիզմում որևէ օրգանական շեղում հայտնաբերել չի հաջողվում և նևրալգիան հանդես է գալիս որպես «ինքնուրույն» ախտաբանական վիճակ։

 

Երկրորդային նևրալգիայի դեպքում նևրալգիան տարբեր ախտաբանական վիճակների հետևանք է, ինչպիսիք են ցրված սկլերոզը, գլխուղեղի նորագոյացությունները, եռվորյակ նյարդի կոմպրեսիան, զարկերակային հիպերտենզիան, շաքարային դիաբետը, ալկոհոլիզմը, տարիքային փոփոխությունները և այլն։ Նման իրավիճակներում, եթե առաաջացման պատճառը հայտնի է, և այդ պատճառը անդարձելի փոփոխություններ չի առաջացրել` հիմնական պատճառը վերացնելով, հնարավոր է վերացնել նաև նևրալգիան։ Երկրորդային նևրալգիան հանդիպում է 10% դեպքերում, իսկ նևրալգիաների 90% դեպքերում այն առաջնային է կամ իդիոպաթիկ, այսինքն, կիրառական բժշկության միջոցներով հնարավոր չէ օրգանիզմում հայտնաբերել որևէ շեղում։


Առաջնային նևրալգիայի դեպքում բուժումն ուղղված է ցավի վերացմանը, այսինքն, կատարվում է ախտանշային բուժում։


Առաջնային և երկրորդային նևրալգիաներ բաժանումը խիստ պայմանական է քանի որ անգամ առաջնային նևրալգիայի ժամանակ առկա է ինչ-որ պատճառ, որը սակայն ախտորոշման միջոցների ներկա զարգացվածության մակարդակում չի հայտնաբերվում։ Հետեւաբար, ըստ էության, բոլոր նևրալգիաները երկրորդային են։


Եռորյակ նյարդի նևրալգիայի ախտորոշումը, սովորաբար, դժվարություն չի ներկայացնում` բնորոշ կլինիկական դրսևորումների հիման վրա։ Չնայած երբեմն ատիպիկ ընթացքով նևրալգիաների պարագայում անրաժեշտ է այն տարբերակել դիմածնոտային շրջանի մի շարք հիվանդություններից։ Եռորյակ նյարդի նևրալգիա ախտորոշումից հետո նևրալգիայի բնույթը հասկանալու ( առաջնային կամ երկրորդային), ինչպես նաև օրգանական ախտահարումները բացառելու և բուժման ռազմավարությունը որոշելու նպատակով անրաժեշտ է կատարել գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն։


Շատ հաճախ եռորյակ նյարդի նևրալգիայով հիվանդները դիմում են համապատասխան մասնագետին` մի շարք «անհաջող» բուժումներից հետո։ Նման հիվանդները, հաշվի առնելով մշտական ցավային զգացողությունը, ցավազրկողների անարդյունավետությունը, նախկին «անհաջող» բուժման փորձը դիմում են բժշկի արդեն իսկ հուսալքված։ Շատ կարևոր է նման դեպքերում բժշկի ճիշտ մոտեցումը, անրաժեշտ է հանգամանալից բացատրել բուժման բոլոր մեթոդները, դրանց առավելությունները և թերությունները։ Այսօր ամբողջ աշխարհում արդյունավետ կատարվում  է եռորյակ նյարդի նևրալգիայի ախտանշային բուժում։


Բուժումը կատարվում է դեղորայքային, միջամտական և վիրաբուժական մեթոդներով։


Դեղորայքային բուժումը նշանակվում է հիմնականում նեղ մասնագետների` նյարդաբանների կողմից,  իսկ վիրաբուժական միջամտության անհրաժեշտության դեպքում միջամտությունը կատարվում է նյարդավիրաբույժների կողմից։


Դեղորայքային բուժումը սկզբնական շրջանում 80% հիվանդների շրջանում տալիս է բավարար արդյունք։


Վիրաբուժական եղանակը, հաշվի առնելով հնարավոր ռիսկերը, կիրառվում է այն դեպքում, երբ մյուս բոլոր բուժական միջոցներն անարդյունավետ են։


Եռորյակ նյարդի նևրալգիայի  բուժման միջամտական մեթոդները լայնորեն կիրառվում են դիմածնոտային վիրաբուժության ոլորտում։ Միջամտական մեթոդների դեպքում կատարվում է պաշարում ախտահարված նյարդի շրջանում` ստանալով որոշակի թերապևտիկ արդյունավետություն։


Վերջին շրջանում կիրառվող ամենաարդյունավետ մեթոդներից է բուժումը բոտուլիաոթերապիայի միջոցով, որի դեպքում կարելի է ազատվել ցավից` 4-6 ամիս ժամկետով։


Հաշվի առնելով բուժական մեթոդների բազմազանությունը, առավել արդյունավետ բուժական արդյունավետություն ստանալու նպատակով անրաժեշտ է միջդիսցիպլինար մոտեցում` դրանով իսկ կանխատեսելի դարձնելով ցավի կառավարումը։

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա ԷՆՄԳ. nairimed.com

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...

Ախտորոշում
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
Գլխի ՄՌՏ հետազոտություն. հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։

ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...

Ախտորոշում
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Գլխուղեղի ցնցում․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Գլխուղեղի ցնցումը գանգուղեղային վնասվածքի ամենաթեթև ձևն է։ Այն առաջանում է գլխի վնասվածքի ժամանակ։ Վնասվածքից անմիջապես հետո հիվանդը կարճատև կորցնում է գիտակցությունը, այնուհետև առաջանում են...

Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիա. nairimed.com

Եթե առկա են մկանների ոչ կամային կծկումներ, վերին և ստորին վերջույթների թուլություն, թմրածություն, մկանային հոգնածություն, մկանային զանգվածի նվազում և վերջույթների հետ կապված այլ գանգատներ...

Ախտորոշում
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am
Իշիաս (նստանյարդի բորբոքում). armeniamedicalcenter.am

Գոտկատեղում և ոտքերում հիվանդագին զգացողությունների պատճառ է նյարդային վերջույթների ճնշումը: Ճնշումը չի ախտահարում նստաներվը, սակայն կարող է լուրջ բարդություններ առաջացնել...

Նևրինոմա. armeniamedicalcenter.am
Նևրինոմա. armeniamedicalcenter.am

Նևրինոման բարորակ ուռուցք է, որը զարգանում է նյարդային հյուսվածքից: Տեղակայումից և չափերից կախված` այն առաջացնում է տարբեր ախտանշաններ: Կարող է լինել գլխում, ողնաշարում...

Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am
Մկանային սպազմ. armeniamedicalcenter.am

Մկանային սպազմը (մկանային ցնցում) մկանների լարվածության արդյունքում նրանց կծկումն է: Սպազմն ակամա է, կարող է լինել օրվա տարբեր ժամերին, ընդունակ է որոշ ժամանակ անշարժացնել մարդուն...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Միասթենիա. armeniamedicalcenter.am
Միասթենիա. armeniamedicalcenter.am

Միասթենիան նյարդաբանական հիվանդություն է, որի ժամանակ դիտվում է մկանային թուլություն, որն առավել արտահայտվում է երեկոյան: Ախտահարվում են մկանային տարբեր խմբեր՝ վերջույթների, իրանի, աչքերի, կոկորդի...

Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com
Ինչպես խուսափել կաթվածից. erebunimed.com

Ինչպես խուսափել կաթվածից. ամեն ինչ սկսվում է կանխարգելումից: Հայաստանում տարեկան 20 000 մարդ կաթված է ունենում: Ամեն տարի 7000 մարդու կաթվածն ախտորոշվում է առաջին անգամ...

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքների տեսակները։

Ողնաշար-ողնուղեղային վնասվածքները կարելի է բաժանել երկու խմբի...

Վիրաբուժություն
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am
Վերտեբրոպլաստիկա. նյարդավիրաբույժ Աղասի Կոչկանյան. armeniamedicalcenter.am

Ինչպե՞ս կբնորոշեք վերտեբրոպլաստիկան


Վերտեբրոպլաստիկան տարբեր ախտաբանական գործընթացների հետևանքով փոփոխված ողի...

Վիրաբուժություն
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am
Ողնաշարի ուռուցքներ․ նյարդավիրաբույժ Մարինա Խաչատրյան. armeniamedicalcenter.am

Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները


Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...

Ուռուցքաբանություն
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com
Ինչպես կանխարգելել կաթվածը. erebunimed.com

Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի ռիսկը. խորհուրդ է տալիս «Էրեբունի» ԲԿ կաթվածի կենտրոնի նյարդաբան Լինա Զուբալովան...

Բժշկի ընդունարանում
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am
Գանգուղեղային վնասվածքներ. նյարդավիրաբույժ Կսպոյան Արայիկ. armeniamedicalcenter.am

Գանգուղեղային վնասվածքների /ԳՈՒՎ/ պատճառները և դասակարգումը

Գանգուղեղային վնասվածքները կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ ավտոպատահարների...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am
Միջողային սկավառակների ճողվածքներ. նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան. armeniamedicalcenter.am

Միջողային սկավառակների ճողվածքներ. Նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ Ծերունի Հովհաննիսյան

Ինչպե՞ս կբնորոշեք միջողային սկավառակի ճողվածքը...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ